Վաշինգտոնում հայերը ցույց են անցկացրել (տեսանյութ)
Հայ համայնքը հույների, ասորիների, եզիդների, քրդերի եւ քրիստոնյա մյուս համայնքների ներկայացուցիչների հետ համատեղ բողոքի ցույց է անցկացրել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առջեւ՝ պահանջելով արդարություն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։
Ցույցն իրականացվել է Էրդողանի կողմնակիցների կազմակերպած «տոնակատարության» ֆոնին։
Ցույցից հետո հայերը եւ նրանց կողմնակիցները քայլել են մինչեւ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել հիշատակի ավանդական արարողությունը։ Արարողության ընթացքում ելույթ են ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը եւ հայ համայնքի այլ ներկայացուցիչներ։