Միխայիլ Գորբաչովը հոսպիտալացվել է
«Հանդիպում Գորբաչովի հետ» կինոնկարի ռեժիսոր Անդրե Սինգերը հայտնել է,
որ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը իր մասին պատմող վավերագրական
ֆիլմի պրեմիերային չի կարողացել գալ, քանի որ հոսպիտալացվել է, փոխանցում է
ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշվում է, Գորբաչովը Մոսկովյան միջազգաին կինոփառատոնին պետք է
ներկայացներ իր մասին պատմող ֆիլմը, որի ռեժիսորներն են Վերներ Հերցոգը և
Անդրե Սինգերը։
«Գորբաչովն ուզում էր ներկա լինել ֆիլմի ցուցադրությանը։
Սակայն նա հիվանդանոցում է, իրեն այնքան էլ լավ չի զգում։ Բժիշկները չեն
թույլատրել, որ նա գա»,- ասել է Սինգերը։
Հիշեցնենք, որ մարտի 2-ին լրացել է Գորբաչովի 88-ամյակը։