Պորոշենկոն խոստովանել է մինչև «հասուն տարիքն» ուկրաիներենի չիմացության մասին (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել
Գերագույն ռադայի կողմից ուկրաիներենի բացառիկության մասին օրենքի
ընդունումը:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսախոս
քաղաքացիների մեծամասնությանը, որ կողմ են ուկրաիներեն լեզվին օժանդակելու
անհրաժեշտությանը: Ես էլ, ի դեպ, սովորեցի այն հասուն տարիքում»,-
հայտարարել է Պորոշենկոն:
Ըստ նրա՝ հինգ տարի հետո Ուկրաինան կարողացավ դուրս գալ նախաճգնաժամային
վիճակից և շատ բաներ անել: Նա նշել է, որ օրենքի վրա կատարված աշխատանքը
տևել է մի քանի տարի: