Տնտեսագիտական համալսարանի դասախոսների աշխատավարձը կավելանա
Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում
ժամավճարային կարգով դասավանդման վարձատրությունը կավելանա շուրջ երեք
անգամ՝ հասնելով 4500 ՀՀ դրամի 1 դասաժամի համար: Սա նշանակում է, որ
յուրաքանչյուր մուտքի համար դասախոսը կվարձատրվի 9000 ՀՀ դրամի չափով:
Համեմատության համար նշենք, որ այս պահին դոցենտի դասախոսական 1 ժամի
վարձատրությունը կազմում է 1600 ՀՀ դրամ, իսկ գործնական պարապմունքինը՝
1400 ՀՀ դրամ:
Ժամավճարի այս կտրուկ բարձրացումը պայմանավորված է որակյալ մասնագետների
ներգրավման հեռանկարով, ինչը հնարավոր է դարձել վերջին չորս ամիսների
ընթացքում կատարված մասշտաբային տնտեսումների և անհարկի ծախսերի կրճատման
հաշվին, որոնց գումարային մեծությունն արդեն մոտենում է 200 միլիոն ՀՀ
դրամի: