Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի կալանավորին Երևանում վիրահատել են
Ապրիլի 24-ին
«էրեբունի» ԲԿ է ընդունվել կալանավոր, Հայաստանի պետական սահմանը խախտած,
Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը: Այս
մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բուժզննման արդյունքում պարզվել է, որ վերջինիս անհրաժեշտ է բժշկական
շտապ միջամտություն: Իրականացված բաց եղանակով վիրահատության արդյունքում
վերջինիս ստամոքսից հեռացվել է օտար մարմին: Հիվանդը գտնվում է բժիշկների
մշտական հոգածության և վերահսկողության ներքո, վիճակը կայուն է: Բոլոր
գործողությունները իրականացվել են ՀՀ արդարադատության և առողջապահության
նախարարությունների և Կարմիր խաչի գրասենյակի սերտ համագործակցությամբ: