Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգստի արարողությանը
Վարչապետ Նիկոլ
Փաշինյանը Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել «Հայաստանի
Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան
Ֆարմանյանի հոգեհանգստի արարողությանը։
«Երկարամյա խմբագիր է եւ դրանով ամեն ինչ ասված է։ Երկար տարիներ մենք
զուգահեռ նույն կարգավիճակում ենք եղել, մի քանի անգամ առիթ եմ ունեցել
անձամբ շփվելու եւ եկել եմ հարգանքիս տուրքը մատուցելու»,–նշել է
Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ապրիլի
24-ի առավոտյան կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան
Ֆարմանյանը: 2001թ. ստանձնել է «Հանրապետություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի,
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:
2007թ. արժանացել է ՀՀ վաստակավոր ժուռնալիստի կոչման, պարգեւատրվել գերատեսչական մի շարք պարգեւներով, շնորհակալագրով: