«Գահերի խաղի» էպիզոդը հրապարակած կայքերը ՌԴ-ում արգելափակվել են
130-ից ավելի կայքեր, որոնք ՌԴ-ում հրապարակել էին «Գահերի խաղը»
հեռուստասերիալի ցանցահենների կողմից տարածված էպիզոդը, արգելափակվել են:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով
«Ռոսկոմնադզորի» լրատվական կենտրոնին:
«Ներկա պահին ցանցահենների կողմից հրապարակված կայքերում
հրապարակված 138 կայքեր արգելափակվել են: Սպասվում է, որ կարգելափակվի ևս
26 կայք»,- ասված է հայտարարության մեջ: