Մարզպետները համայնքների գործունեության նկատմամբ հսկողություն չեն կարող իրականացնել.
Ապրիլի 25-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նշենք՝ նախագծում բացակայում է մարզպետների կողմից համայնքներում հսկողության իրականացման իրավասության մասին դրույթը: Հիշեցնենք՝ այս թեմայի շուրջ վերջին տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ ու բանավեճեր ծավալվեցին: 2018-ի սեպտեմբերի 28-ին Հայաստանի համայնքների միությունն անցկացրեց ծավալուն քննարկում «Տարածքային կառավարումը Հայաստանում» թեմայով, որի ժամանակ քննարկվեց նաև շրջանառության մեջ դրված «Տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ վերջին տարվա ընթացքում մարզպետների գործողությունները, ըստ էության, հակասել
են ՀՀ Սահմանադրությանը, և փաստացի նրանք հայտնվել էին իրավական վակուումում: