Տոկիոյի դատարանը ուշացնում է գրավի դիմաց Գոնի ազատ արձակումը
Տոկիոյի շրջանային դատարանը ուշացնում է Renault-Nissan - Mitsubishi դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնի՝ գրավի դիմաց ազատ արձակման մասին իր որոշման կատարումը մայրաքաղաքի դատախազության բողոքարկման պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ դատախազությունը փորձում է բողոքարկել Տոկիոյի շրջանային դատարանի որոշումը, որը հավանություն է տվել Գոնին 500 միլիոն իենի (գրեթե 4.5 միլիոն դոլար) չափով գրավի դիմաց ազատ արձակելուն:
Ավելի վաղ Գոնի փաստաբանները արդեն ամբողջությամբ վճարել էին նշված գումարը:
Մարտին Գոնին արդեն ազատ էին արձակվել 9 միլիոն դոլար գրավի դիմաց եւ տնային կալանքի տեղափոխել: Սակայն ապրիլի 4-ին նրան կրկին ձերբակալել էին լրացուցիչ մեղադրանքի պատճառով: