Սասուն Միքայելյանը դատարկաձեռն չի եկել, բազմաթիվ նոր ծրագրեր է բերել, կլինեն կառուցվածքային փոփոխություններ. Արա Կետիկյան
Սասուն Միքայելյանը դատարկաձեռն չի եկել, բազմաթիվ նոր ծրագրեր է բերել, կլինեն կառուցվածքային փոփոխություններ, վարչության անդամների թիվը նվազեցվել է՝ հասցվելով 25-ի: Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը՝ նշելով, որ ԵԿՄ-ում կաշխատեն պահել միայն պատերազմի մասնակիցներին:
«Երկրապահը բանակային թիվ մեկ ռեզերվն է, հետևաբար` ես թվեր չեմ ասի, թե ինչքան մարդ կա ԵԿՄ-ում, բայց այն կրճատվելու է 20-30 տոկոսով»,-ասել է Արա Կետիկյանը: