Ամենևին ցանկալի բան չէ, որ քո երկրի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, գեներալը, պետական գաղտնիքի կրողը ապաստան է խնդրում այլ երկրից. «Իմ քայլը»
«Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Գևորգյանը և Բաբկեն Թունյանը պատասխանել են լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ գեներալը քաղաքական ապաստան է խնդրում այլ երկրից:
«Այդ հարցի հասցեատերը մենք չենք: Ես, որպես քաղաքացի, ուղղակի ժպիտով եմ դրան վերաբերվում»,-ասաց Գևորգյանը:
Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ որպես ՀՀ քաղաքացի՝ այդ ամենին վատ է վերաբերվում:
«Ամենևին ցանկալի բան չէ, որ քո երկրի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, գեներալը, պետական գաղտնիքի կրողը ապաստան է խնդրում այլ երկրից: Ինչ վերաբերում է ազդեցությանը, թե Ռուսաստանը հնարավոր է մտնի մեր հետ բանակցությունների կամ սակարկությունների մեջ, չեմ կարծում»,-ասաց նա: