ՌԴ օրենդրությունն այնպես է կառուցված, որ Միհրան Պողոսյանի դիմումը չեն էլ քննարկի. Նիկոլայ Բաղդասարյան
«Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից ապաստան խնդրելու մասին:
«Ես մասնակցել եմ ՌԴ հանձման գործերով, ՌԴ օրենդրությունն այնպես է կառուցված, որ Միհրան Պողոսյանի դիմումը չեն էլ քննարկի»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը օրերս ձերբակալվել էր Ռուսաստանում իրավապահների կողմից, դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:
«Միջնորդությունն արդեն պաշտոնապես տրվել է, պատշաճ կերպով ձևակերպվել է: Որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար հիմքեր կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- «Руна» պարբերականին տված հարցազրույցում հայտնել էր Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին: