Հայաստանի հավաքականը մնաց առանց մեդալների. շախմատի վետերանների ԱԱ
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվեց վետերան շախմատիստների աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը, որը հանդես էր գալիս 50+ տարիքային խմբում, վերջին` 9-րդ տուրում ոչ-ոքի՝ 2-2 խաղաց Իտալիայի հավաքականի հետ և ի վերջո գրավեց 4-րդ հորիզոնականը:
Մեր թիմի կազմում պարտություն կրեց Ռաֆայել Վահանյանը, հաղթանակ տարավ Արտաշես Մինասյանը, իսկ Կարեն Մովսիսյանը և Արշակ Պետրոսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի:
Այսպիսով, մեր վետերանները մնացին առանց մեդալների, իսկ աշխարհի չեմպիոն հռչակվեց ԱՄՆ-ի հավաքականը: