Սահմանադրական դատարանի նախագահի խնդիրը չէ որոշել, թե ով պիտի դառնա դատավոր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողները ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից փորձեցին ճշտել նաև ՍԴ դատավորի թափուր հաստիքի մասին: Հրայր Թովմասյանը նշեց, որ օրվա խորհուրդն այլ է նման հարցադրումների համար, բայց, այնուամենայնիվ, նշեց.
«Առիթ ունեցել եմ ասելու, որ Սահմանադրական դատարանի նախագահի խնդիրը չէ որոշել, թե ով պիտի դառնա դատավոր: Դա որոշում է Ազգային ժողովը, որոշում է ՀՀ նախագահը»:
Հարցերին` արդյո՞ք չէր համապատասխանում դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը, և արդյո՞ք համապատասխանում է Վահե Գրիգորյանը, ՍԴ նախագահը նշեց, որ չի կարող պատասխանել.
«Բոլոր նրանք, ովքեր 40 տարեկան են, 15 տարվա մասնագիտական ստաժ ունեն և ունեն բարոյական բարձր հատկանիշներ, համապատասխանում են: Դա Սահմանադրությամբ է»: