Հայաստանը՝ մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրած երկրների եռյակում
Ռուսաստանցի զբոսաշրջիկների մեծ մասը մայիսյան տոները նախընտրում են անցկացնել Կովկասում՝ Թուրքիայում, Վրաստանում եւ Հայաստանում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «АльфаСтрахование» ընկերության տվյալներին:
«Հանգստի մեկնելու երկիրն ընտրելիս ռուսներն առաջնորդվում են մի քանի գործոններով, մասնավորապես՝ թռիչքի տեւողությունը և տվյալ երկրում եղանակային պայմանները:
Զբոսաշրջիկները, որոնք գնել են տոմսերը և ապահովագրություն են ձևակերպել, մայիսյան տոներին նախընտրել են հանգստանալ Թուրքիայում (21.1%), Վրաստանում (16.3%) և Հայաստանում (5.5%)»,- ասել է ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ռուսների համար առավել նախընտրելի ուղղություններից են նաեւ Իսրայելը, Մոնտենեգրոն, Կիպրոսը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Չինաստանը: