Հայտնի է` ով է զբաղեցնելու Մուրացանի հոսպիտալի պետի պաշտոնը․
«Իրավունքին» հասած արժանահավատ տեղեկությունների համաձայն՝ առաջիկա
օրերին Մուրացանի հոսպիտալի պետ են պատրաստվում նշանակել Սիսիանի
հոսպիտալի պետ Կարեն Գրիգորյանին:
Նկատենք, որ նա բավականին կարճ աշխատանքային փորձ ունի, և որքան էլ
տարօրինակ է, հոսպիտալի պետ նշանակվելու համար պարտադիր պայման է
փորձաքննության իմացությունը, որին Գրիգորյանն ընդհանրապես չի
տիրապետում:
Բայց շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա համար այնպիսի բարձրաստիճան
պաշտոնյա է բարեխոսել, որ անգամ այդ պարտադիր կետի չիմացության վրա են աչք
փակել:
Հավելենք նաև, որ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե
Հովհաննիսյանն այս օրերին արձակուրդում է, և ըստ շրջանառվող լուրերի՝ նա
արձակուրդից այլևս իր պաշտոնին չի վերադառնալու:
Ի դեպ, այս ոլորտում լուրջ կադրային փոփոխությունները շարունակական բնույթ են կրելու»,-գրում է թերթը: