«Ցանկացած պատգամավոր, որն ընտրվել է մարզից, պետք է Քաղաքացու օրն անցկացնի իր մարզում». Հայկ Սարգսյան (տեսանյութ)
«Գնալու եմ, մասնակցեմ հանրային քննարկումների, շփվեմ իմ մարզի ժողովրդի հետ ու իրար հետ տոնենք մեր Քաղաքացու օրը: Մեր խմբակցությունում էդպիսի որոշում ենք կայացրել, որ ցանկացած պատգամավոր, որն ընտրվել է մարզից, պետք է Քաղաքացու օրն անցկացնի իր մարզում, ընտրողների, համաքաղաքացիների ու գյուղացիների հետ»,- անդրադառնալով Քաղաքացու օրվա միջոցառումներին` խորհրդարանում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: