1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական վթար Գեղարքունիքում
Գեղարքունիքի մարզում ապրիլի 22-ին ճանապարհի մերկասառուցի պատճառով հերթական խոշոր ու ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել. Ժամը 23։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են Գանձակ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ալիկ Ե.-ի վարած Opel մակնիշի 35 OQ 074 համարանիշի և Ակունք գյուղի բնակիչ՝ 29-ամյա Նաիրի Ա.-ի վարած «ՎԱԶ21074» մակնիշի 35 ԼM 778 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով «ՎԱԶ 21074»-ի ուղևորներից, վարորդի համագյուղացի՝ 59-ամյա Սամվել Ավետիսյանը Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի հիվանդանոց։