Ռուս պատգամավորը վիրավորվել է Comedy Club-ի եւ «Наша Russia»-ի «զզվելի» կատակներից
Ռուսաստանի
լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Վասիլի Վլասովը «զզվելի»
է անվանել Comedy Club-ի եւ «Наша Russia»-ի ծրագրերը, որոնցում, ըստ
խորհրդարանականի, միայն պատգամավորների մասին են կատակում։ Այս մասին ՌԴ
խորհրդարանի ստորին պալատի ամենաերիտասարդ պատգամավորը հայտարարել է
«Լենին, պատմության դասեր Ռուսաստանի համար» թեմայով կլոր սեղանի ժամանակ՝
հայտնում է քաղաքային լուրերի «Մոսկվա» գործակալությունը։
«Դիտեք Comedy Club կամ «Наша Russia»։ Դա զզվելի է։ Անընդհատ կատակում
են պատգամավորների մասին՝ պատգամավորներ եւ միայն պատգամավորներ, եւ ամեն
ինչում նրանք են մեղավոր, եւ խավիարն են նրանք գդալով ուտում եւ
ծովամթերքները։ Ոչ ոք չի կատակում նահանգապետների մասին։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ ոչ
ոք չի կատակում կառավարության մասին»,- ասել է Վլասովը։