Սալոմե Զուրաբիշվիլին CBS հեռուստաալիքից պահանջել է փոխել սերիալի սցենարը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ի պաշտոնական էջից դիմել
է CBS հեռուստաալիքին՝ խնդրելով փոխել «Առափնյա ոստիկանություն. Նոր
Օռլեան» հեռուստասերիալի այն դրվագի սցենարը, որտեղ Հարավային Օսիան
ներկայացված է որպես Ռուսաստանի մարզ:
Զուրաբիշվիլիի հայտարարությամբ` սցենարում թույլ տրված սխալն
անպատասխանատվություն է։ «Կոչ ենք անում CBS-ին և սցենարիստներին հարգանքով
վերաբերվել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և անհրաժեշտ
փոփոխություններ կատարել»,- ասված է նախագահի հրապարակած
հայտարարությունում: