Աշխարհում առաջին անգամ երեխային թոքերի ու լյարդի փոխպատվաստում է կատարվել
Ռուս բժիշկներն աշխարհում առաջինն են
երեխային թոքերի ու լյարդի փոխպատվաստում կատարել: РИА Новости-ի
փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա
Սկվորցովան:
Իր խոսքերով՝ մինչ վիրահատությունը երեխան չի կարողացել լավ շնչել առանց շնչառական սարքերի ու տեղաշարժվել մի վայրից մյուսը:
Սկվորցովայի խոսքերով՝ ամենադժվարը երեխայի համար համապատասխան օրգաններ գտնելն է եղել, քանի որ նա կշռել է ընդամենը 30 կգ:
Վիրահատությանը մասնակցել են վիրաբույժների մի քանի խումբ: Այն տևել է ավելի քան 16 ժամ ու բարեհաջող ավարտ է ունեցել: