Հայաստանը ռուսաստանցիների համար համարվել է ամենամատչելի զբոսաշրջային վայրը
ՌԴ զբոսաշրջային գործակալությունների տվյալներով` որոշվել են այն
ուղղությունները, որոնք ավելի շատ են նախընտրել ռուսաստանցիները մայիսյան
տոների ժամանակ:
Ռուս զբոսաշրջիկների 55%-ը նախընտրել է մայիսյան տոները անցկացնել ՌԴ-ի տարածքում, իսկ 45%-ը` արտերկրում:
Միջազգային ուղղություններից ամենապահանջվածը Թբիլիսին է, Փարիզը և
Պրահան: Նախընտրելի են համարվում նաև Երևանը, Ստամբուլը, Բարսելոնը,
Թել-Ավիվը: Ընդ որում, Երևանը համարվել է նաև մատչելի՝ ավիատոմսերի գների
առումով:
Եթե Թբիլիսի, Փարիզ և Պրահա տոմսերի արժեքը եղել է 14-16 հազար ռուբլու
սահմաններում, ապա ավիատոմսը Երևան հնարավոր է եղել ձեռք բերել նաև 11
հազար ռուբլով: