Արմավիր քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
«911» ծառայությանը
ապրիլի 22-ին՝ ժամը 11:35-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի
Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի դռան
փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների
օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Վ.Հ.-ի (ծնված 1932 թ.) բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել վերջինիս դին: