Տավուշի մարզում մեքենան մոտ 60 մետր գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է, ուղևորը՝ օրեր անց
Հայաստանի քննչական
կոմիտեիում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային
պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ)
հատկանիշներով քրգործ է հարուցվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,
քրգործը հարուցվել է ապրիլի 12-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի
փաստով: Այդ օրը՝ կեսօրին, Մովսես գյուղի բնակիչ 70-ամյա Անատոլի Ավալյանը
ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի բանուկ մասից դուրս էր եկել և
մոտ 60 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով Ա. Ավալյանը տեղում մահացել էր, իսկ նրա ուղևոր,
համագյուղացի 61-ամյա Շուշանիկ Մկրտումյանը մարմնական վնասվածքներով
տեղափոխվել էր ՊՆ Բերդի հոսպիտալ:
Ըստ աղբյուրի՝ երեկ՝ ապրիլի 21-ին, Շ. Մկրտումյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: