Ուկրաինացիները ծափահարություններով են ընդունել Փաշինյանի՝ ուկրաիներենով շնորհավորանքը (տեսանյութ)
Ուկրաինական «НАШ/МАКСИ-ТВ»
հեռուստատեսության ուղիղ եթերում հաղորդավարը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը ուկրաիներենով է շնորհավորել Վլադիմիր Զելենսկուն, որից
հետո ներկաները սկսել են ծափահարել։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում ուկրաիներենով շնորհավորել է Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկուն ընտրություններում հաղթանակի առթիվ։