Կարող են լինել նշանակումներ, որոնք արդարացված չլինեն. Սուրեն Պապիկյան
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք
հարցերի մասին: Նախարարը խոսել է մարզպետների և գյուղապետերի դեմ
կատարվող բողոքի ակցիաների մասին.
«Կարող են լինել մարդիկ, ովքեր լավ չեն աշխատում և չեն
բավարարում հանրության պահանջները: Չի կարող լինել ստերիլ կառավարման
համակարգ կամ պաշտոնյաներ: Ես չեմ բացառում, որ կարող են լինել
նշանակումներ, որոնք արդարացված չլինեն. սա բնականոն պրոցես է»:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է վստահ լինել,
որ իր ձայնը լսելի է, և բոլոր խնդիրները լուծվելու են: Նախարարը նշեց, որ
կլինեն խնդիրներ, որոնք կլուծվեն նույն պահին. իսկ կարող են լինել
խնդիրներ, որոնց լուծման համար ժամանակ հարկավոր լինի: