Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ-ոքին
Գերմանիայում շարունակվում է GRENKE Chess
Classic 2019 գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր
առաջատար շախմատիստները:
Մրցաշարում երրորդ անընդմեջ ոչ-ոքին է խաղացել Հայաստանը ներկայացնող
Լևոն Արոնյանը: Այս անգամ նա միավորը կիսել է իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխոյի
հետ: Տուրի մյուս պարտիաներում Ֆաբիանո Կարուանան հաղթել է Վինսենթ
Կեյմերին, Պյոտր Սվիդլերը` Գեորգ Մեյերին: Մաքսիմ Վաշյե-Լագրավը ոչ-ոքի է
խաղացել Արկադի Նայդիչի հետ: Կարլսեն-Անանդ պարտիան դեռ չի ավարտվել:
Արոնյանն առայժմ ունի 1․5 միավոր և կիսում է 4-6-րդ տեղերը: