Ոստիկանները ապօրինի ծառահատում կատարած վարորդին ներկայացրել են բաժին
Ապրիլի 20-ին, ժամը
20.00-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները,
բնապահպանության եւ ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակներում
ծառայություն կատարելիս, Քարինջ գյուղի ճանապարհին ստուգման նպատակով
կանգնեցրել են 1987 թ. ծնված Սամվել Մ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի
ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 0.6 խմ փայտանյութով:
Ոստիկանությունից հայտնում
են, որ Սամվել Մ.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ
չի ներկայացրել եւ հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, պատրաստել
է 2019թ. ապրիլի 19-ին բենզասղոցով, Քարինջ գյուղի հարակից անտառից կաղնի
տեսակի քամատապալ ծառից:
Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր: