Շաբաթօրյակները պետք է մշակույթ դառնան մեզանում. Սուրեն Պապիկյան
«Մարզերի բիզնես ֆորումները կազմակերպվում են այն տեղերում, որտեղ կան համապատասխան ենթակառուցվածքներ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է մանակցել մարզային բոլոր ֆորումներին»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:
Սուրեն Պապիկյանը նաև անդրադարձել է ուսուցիչների ցածր աշխատավարձին և նշել, որ որպես նախկին մանկավարժ նա վաստակել է ավելի պակաս գումար այդ ժամանակ, սակայն այս պահին սեպտեմբերից 10 տոկոսով ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա:
Նախարարը նաև անդրադարձել է ավագանիների խնդրին և նշել, որ իրենք փորձում են ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի ավագանիները լինեն անկախ: Սուրեն Պապիկյանը խոսել է նաև ճանապարհների աղտովածության մասին.
«Երբ մենք ՝ պաշտոնյաներս, դուրս ենք գալիս փողոց և աղբ հավաքում, սա ուղերձ է և բոլորիս պարտքն է: Ո՞վ է աղբը թափողը, արդյո՞ք որևէ քաղաքացի մեկ այլ քաղաքացու ձեռքը բռնում է և ասում է, որ աղբ չթափեն: Շաբաթօրյակները պարբերական բնույթ են կրելու, քանի որ դա պետք է մշակույթ դառնա մեզանում»: