Սարիկ Անդրեասյանը, Զելենսկու հաղթանակով ոգեշնչված, մտածում է նրա օրինակին հետեւելու մասին
Հայազգի ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, Ուկրաինայի նախագահական ընտրություններում Վլադիմիր Զելենսկու հաղթանակով ոգեշնչված, մտածում է այն մասին, որ «10 տարի հետո դառնա փոքրիկ, բայց շատ հպարտ երկրի նախագահը»:
«8 տարի առաջ ես եւ Ուկրաինայի նախագահը ստեղծագործությամբ էինք զբաղված: Եվ իմ կարծիքով՝ նույնսիկ մեծ հաջողությամբ: Վլադիմիրին շնորհավորում եմ: Ընդհանրապես չգիտեմ, թե նա ինչպիսի նախագահ կլինի, բայց հաստատ հոյակապ մարդ է:
Կինոբիզնեսի նման հաղթանակից հետո մտածում եմ այն մասին, որ 10 տարի հետո դառնամ փոքր, բայց շատ հպարտ երկրի նախագահը: Չեմ կողոպտի, միայն կսիրեմ, կստեղծագործեմ ու կարարեմ»,- գրել է Անդրեասյանն իր Instagram-ում՝ հրապարակելով Զելենսկու հետ լուսանկար: