Լիբերիայի և Շվեդիայի քաղաքացի Ֆրանսիզի ճամպրուկի անիվի մեջ կասկածելի զանգված են գտել
Ապրիլի 20-ին՝ ժամը 09։15-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից 2009թ. դեկտեմբերի 26-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող Լիբերիայի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության քաղաքացի Ֆրանսիզ Ռ.-ն հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Այստոեղ զննության ընթացքում վերջինիս ճամպրուկի աջ անիվի միջից հայտնաբերվել է 0,9 գրամ սև, կասկածելի կոշտ զանգված։
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: