Դեսպան Հովակիմյանի հանդիպումը Չեխիայի Խորհրդարանի Սենատի նախագահի հետ
Ապրիլի 16-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպեց Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նախագահ Յարոսլավ Կուբերայի (Jaroslav Kubera) հետ:
Ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին՝ Սենատի նախագահը բարձր գնահատական տվեց երկկողմ միջխորհրդարանական հարաբերություններին, փոխադարձ բարձրաստիճան այցելություններին, տնտեսական համագործակցության աննախադեպ աճին։
ՀՀ դեսպանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի վերջին տարվա իրադարձությունները, բարեփոխումների գործընթացը և արտաքին քաղաքականության առաջնայնությունները։