Հայաստանում այլևս արտոնյալներ ու անձեռնմխելիներ չկան. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խորհրդարանում իր և Լենա Նազարյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագիծը ներկայացնելիս, նշեց՝ ուզում է ասել, թե ինչի մասին է այդ օրենքը:
«Այս օրենքն այն բանի մասին է, որ այլևս ՀՀ-ում որևէ մեկը պետք է իրեն թույլ չտա Ազատության հրապարակն անվանել «թատերական հրապարակ», որ օլիգարխների սափրագլուխներն այլևս ձեռք չեն բարձրացնելու ժողովրդի վրա, ոստիկանը, զինվորականը ձեռք չեն բարձրացնելու ՀՀ ժողովրդի վրա, որ Հայաստանում արտոնյալներ և անձեռնմխելիներ չկան, և, ի վերջո, ՀՀ քաղաքացուն սպառնալ, թե բա՝ «դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել», որևէ մեկն այլևս իրեն չի կարող թույլ տալ»,- ասաց նա: