Նավթի գները բարձրանում են
Նավթի համաշխարհային գները բարձրանում են: Այս մասին են վկայում գործարքների տվյալները: WTI նավթի մայիսյան ֆյուչերսները 2.52 տոկոսով թանկացել են՝ մեկ բարելի դիմաց կազմելով 65.61 դոլար, հաղորդում է RT-ն:
Brent նավթի ֆյուչերսները՝ հունիսի մատակարարումներով, աճել են 2.56 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 73.81 դոլար: