Մերսման սրահները թրաֆիքինգի օջախներ են. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)
ԱԺ-ում քննարկվում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկուցողը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Գասպարյանին հետևյալ հարցն ուղղեց.
«Գաղտնիք չէ, որ այսօր Հանրապետությունում բազմաթիվ մերսման սրահները լայն տարածում ունեն: Այդ անվան տակ բազմաթիվ երևույթներ են կատարվում, որոնք լուրջ ուսումնասիրությունների կարիք ունեն: Թրաֆիքինգ է համարվում նաև սեռական շահագործումը, Թրաֆիքինգի տեսակ է անկանոն աշխատանքային գրաֆիկը: Այս երկուսի համադրությամբ մենք կարող ենք մերսման սրահների մեծ մասը համարել թրաֆիքինգի օջախներ: Առաջարկում եմ, որպեսզի ձեր կառույցը ուսումնասիրի այս երևույթը և թրաֆիքինգի մեջ նշել նաև Երևանում գործող մերսման սրահները, և հնարավորինս արագ փակել թրաֆիքինգի այդ օջախները»:
Մանրամասները՝ տեսանյութում: