Ինչպես են «օրենքով գողերը» ստանում իրենց մականունները
Քրեական հեղինակություններին մականուններ կամ «ածականներ» են սկսել դնել դեռ XVIII դարում, հաղորդում է The Criminal հեռուստաալիքը՝ պարզելով , թե ինչպես են «օրենքով գողերը» ստանում իրենց մականունները:
Նախկինում «գողական եղբայրության» շարքերն անցնելու համար թեկնածուն պետք է որոշակի գումար ներդներ «ընդհանուր» ֆոնդ, որպեսզի դառնար լիիրավ անդամ և ստանար մականուն: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Այժմ «օրենքով գողերին» «թագադրոմ» են «հավաքույթներում»: «Օրենքովների» անուններն ընտրվում է հենց իրենց համապատասխան: Դրանից հետո բոլոր շահագրգիռ մասնակիցներին ուղարկվում են «մալայավա»-ուղերձ` նորեկի մասին կարճ տեղեկություններ պարունակող հաղորդագրությունով:
Ռուսաստանի «օրենքով գող» թիվ 1 Զախարիա Կալաշովին մոտ շրջապատում կոչում էին ոչ թե Շակրո Երիտասարդ, այլ պարզապես Շակրո: Կալաշովը ծնվել է Թբիլիսիում: Թարգմանաբար վրացերենից «Շակրո» նշանակում է «շաքար»: Այսպես՝ որպեսզի, նրան չշփոթեին մյուս ազդեցիկ «օրենքով» Շակրո Հնի հետ (Շակրո Կակաչիյա)՝ նրան սկսեցին անվանել Շակրո Երիտասարդ:
Վասիլի Խրիստոֆորովի «ածական» Վասյա Հարությունը կապված է իր ազգանվան և ուղղափառների Զատկի ժամանակ «Քրիստոս հարեավ» ողջույնի հետ:
«Օրենքով» Էդիկ Օսետրինը այդպիսի մականունն է ստացել այդ բառի հետ իր իսկական ազգանվան՝Ասատրյանի, համահունչ լինելու պատճառով: Երբեմն նրան անվանում են Էդիկ Թբիլիսցի, քանի որ նա «թագադրվել» էր Վրաստանի մայրաքաղաքում: Նմանատիպ ծագում ունի Նադեր Սալիֆովի մականունը `Գուլի Բաքվեցի, ավելի ուշ` Գուլին: «Օրենքով գողը» ծնվել է Թբիլիսիում, սակայն «թագադրվել» է Բաքվում :
«Օրենքով գող» Օլեգ Պիրոգովը ստացավ «Կրկեսչի» մականունը, քանի որ նա որոշել էր խուսափել բանակից՝ կրկեսի ուսումնարանում սովորելու վերաբերյալ կեղծ տեղեկանք ներկայացնելով:
Այսպիսով, «ածականները» հանդիսանում են կամ «օրենքովների», անուն ազգանունների ածանցյալները, կամ կապված են տեղայնքի հետ, որտեղ նրանք ծնվել կամ «թագադրվել» են, կամ արտացոլում են նրանց բնութագրող հատկանիշները: Մասնավորապես «գող» Անդրեյ Իսաևն իր «զարդանկար» մականունը ստացել է դաջվածքներով ծածկված լինելու համար, իսկ Պավել Ստրուգանովին «կնքել» են «Цветомузыка» (գունաերաժշտական սարք)՝ խոսելիս արագ-արագ թարթելու համար: