19 զոհ՝ կոլումբիական սողանքի հետևանքով
Կոլումբիայի արևմտյան Կաուկա դեպարտամենտում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 5 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Կոլումբիայի Քաղպաշտպանության ծառայության թվիթերյան էջին։
Նախագահ Իվան Դուկեն ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին՝ համախմբման կոչ անելով։
ԱՄՆ-ն և Կանադան Լատինական Ամերիկայի երկրների հետ միացնող Համաամերիկյան մայրուղու մի հատվածով երթևեկությունը ժամանակավորապես արգելափակված է։