Համացանցում հայտնվել են նոր iPhone-ի մակետները
Համացանցում
հայտնվել են նոր iPhone-ի մակետները, որոնք վաճառքի կհանվեն արդեն ընթացիկ
տարում: Դրանք իր թվիթերյան էջում հրապարակել է ինսայդեր Բենջամին Հեքսինը,
գրում է «Իզվեստիյա»-ն:
Լուսանկարներում ներկայացված են iPhone XI-ը եւ iPhone XI Max-ը՝ հետեւի
պանելի վրա եռակի տեսախցիկով: Նկարներից դատելով՝ գաջեթների արտաքին տեսքն
աննշան փոփոխությունների կենթարկվի:
Ավելի վաղ ապրիլին ԶԼՄ-ները ներկայացրել էին նոր iPhone-ի
բնութագրիչները: Նրանց տվյալներով՝ դիմային տեսախցիկի հզորությունը
կավելանա՝ 8-ից դառնալով 12 ՄգՊ: Բացի այդ, այն հատուկ պատիչ կունենա, որը
դարձնում է այն անտեսանելի: Փոփոխությունները կառնչվեն նաեւ արտաքին
տեսախցիկին, որը կստանա երրորդ օբյեկտիվը լայնաֆորմատ նկարահանման համար:
Հայտնի չէ, թե երբ սմարթֆոնը կհանվի վաճառքի: