Նեյմարի վերադարձը, Մբապեի հաղթական հեթ-տրիկը (տեսանյութ)
Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված Փարիզի ՊՍԺ-ն
«Լիգա-1»-ի 33-րդ տուրում ընդունեց «Մոնակոյին» եւ 3:1 հաշվով հաղթեց
ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հեթ-տրիկի շնորհիվ: 20-ամյա Մբապեն
Ֆրանսիայի առաջնության ռմբարկուների ցուցակը գլխավորում է 30 գոլով:
Ընդմիջմանը ՊՍԺ-ի կազմում փոխարինման դուրս եկավ ծանր վնասվածքից
վերականգնված բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը խաղադաշտից բացակայում էր
հունվարի 23-ից:
ՊՍԺ-ն միավորների քանակը հասցրեց 84-ի եւ առաջնության ավարտից 5 տուր առաջ 19 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Լիլին»:
Փարիզյան ակումբը Ֆրանսիայի չեմպիոն է դառնում 8-րդ անգամ եւ 6-րդ տարին անընդմեջ: