Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ը կհատկացնեն Սուդանին 3 մլրդ դոլար
Սաուդյան Արաբիան եւ
Միացյալ Արաբական Էմիրությունները կտրամադրեն Սուդանին օգնություն 3 մլրդ
դոլարի չափով, հաղորդում է Սաուդյան Արաբիայի SPA պետական տեղեկատվական
գործակալությունը:
Գրանտը ներառում է Սուդանի կենտրոնական բանկում 500 մլն դոլարի չափով
դեպոզիտ, իսկ մնացած մասը կտրամադրվի սննդամթերքի, դեղորայքի եւ
նավթամթերքի տեսքով:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ երկրում շատ բարդ տնտեսական իրավիճակի
ֆոնին մի քանի ամիս տեւած բողոքի ցույցերից հետո, բանակը հեռացրել է
իշխանությունից 30 տարի շարունակ Սուդանը ղեկավարող նախագահ Օմար
ալ-Բաշիրին եւ ստանձնել պետության կառավարումը՝ ստեղծելով անցումային
Ռազմական խորհուրդ: