Ամեն ինչ հնարավոր է․ Զելենսկին դիմել է հետխորհրդային պետություններին (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին դիմել է հետխորհրդային
պետություններին՝ կոչ անելով հավատալ այն բանին, որ «ամեն ինչ հնարավոր է»։
«Նայե՛ք մեզ»,- հայտարարել է նա՝ էքզիթ փոլերի արդյունքներից հետո ելույթի ժամանակ։
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի բոլոր
քաղաքացիներին, այդ թվում նրանց, ովքեր քվեարկել են ուրիշ թեկնածուի օգտին,
և խոստացել է, որ հուսախաբ չի անի նրանց։