Շրի Լանկայում միջազգային օդանավակայանի մոտակայքում ռումբ է վնասազերծվել
Շրի Լանկայում Բանդարանաիկե միջազգային օդանավակայանի մոտակայքում
ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել և վնասազերծվել, հաղորդում է News 1st հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ռազմաօդային ուժերի ներկայացուցչին։
Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Գիհանա Սենեվիրատնեի խոսքերով՝
պայթուցիկ սարքը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ ահազանգ է հնչել, որ
օդանավակայից քիչ հեռու կասկածելի իր կա։ Ռազմաօդային ուժերի աշխատակիցները
վնասազերծել են ռումբը՝ վերահսկվող պայթյունով։