Սաուդյան Արաբիայում հետազոտական կենտրոնի վրա հարձակման ժամանակ ոչնչացրել են ահաբեկիչներին
Սաուդյան Արաբիայի
անվտանգության ուժերը ոչնչացրել են ահաբեկիչների խմբի անդամներին
հետազոտական կենտրոնի վրա հարձակման ժամանակ, որը տեղակայված է Էր Ռիադից
260 կմ հյուսիսում գտնվող Էզ Զուլֆի տեղանքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում
կատարելով Al Arabiya-ին:
Ըստ նրա տվյալների՝ չորս ահաբեկիչ է ոչնչացվել կենտրոնի վարչական համալիր ներխուժելու փորձի ժամանակ:
Թագավորության տարածքում գործող խմբավորումներից եւ ոչ մեկը չի ստանձնել պատասխանատվությունը հարձակման համար: