Շրի Լանկայում տեղի ունեցածը ողբերգություն է քրիստոնյաների և միջազգային հանրության համար․ Զուրաբիշվիլի
Շրի Լանկայում այսօր տեղի ունեցած
ահաբեկչությունները ողբերգություն են քրիստոնյաների, Շրի Լանկայի և
միջազգային հանրության համար։ Իր թվիթերյան էջում այսպես է արձագանքել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Շրի Լանկայում տեղի ունեցած
ահաբեկչական հարձակումների շարքին:
«Սուրբ Հարության տոնին Վրաստանն աղոթում է զոհվածների համար և կանգնած է Շրի Լանկայի կողքին»,-նշված է հայտարարության մեջ: