«Պետք է խստագույնս պատժել օտարերկրիա գրանտերով Հայաստանում մեր պետական շահերի դեմ աշխատող այս գործակալական ցանցին». Մենուա Հարությունյան
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն իր Facebook-ի էջում գրում է.
«Հասկանում եք, մենք հասել ենք մի վտանգավոր կետի, երբ օտարերկրիա գրանտներով Հայաստանում մեր պետության շահերի դեմ աշխատող որոշ գրանտակերներ, գրանտապաշտներ Սանասարյան Դավիթին պաշտպանելիս հաթաթա են տալիս և փորձում են վարկաբեկել մեր պետության Ազգային անվտանգության ծառայությունը․․․
Այո, մենք հասել ենք մի կետի, երբ այս գրանտակերները արդեն բացեիբաց են փորձում վարկաբաեկել մեր պետության անվտանգության ողնասյուններից մեկը՝ ԱԱԾ-ն․․․
Չի կարելի աչք փակել նման վտանգավոր տարրերի նկատմամաբ, պետք է խստագույնս պատժել օտարերկրիա գրանտերով Հայաստանում մեր պետական շահերի դեմ աշխատող այս գործակալական ցանցին»: