Ցեղասպանությունը վերապրողների և նրանց սերունդների հուշերը՝ անգլերեն
Ցեղասպանությունից հետո շատ վերապրողներ և նրանց սերունդները սկսեցին գրի առնել իրենց հուշերը և ընտանիքի պատմությունները հիմք դնելով գրական նոր ժանրի ստեղծման: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ներկայացնում է այդ հուշագրությունների անգլերեն թարգմանությունները:
«Այս վկայությունները ոչ միայն կարևոր ապացույցներ են, այլ նաև նշանակալից սկզբնաղբյուր հետազոտողների համար:
Սփյուռքում, օրինակ՝ ԱՄՆ-ում, հուշագրությունների թարգմանությունները հայերենից անգլերեն հնարավորություն են տալիս կիսվելու պատմությամբ բոլոր նրանց հետ, ովքեր հայերենին չեն տիրապետում»,- նշված է ֆեյսբուքյան էջում: