Ոչ մի ջանք չի կարելի խնայել, միայն թե լսես այս բառերը՝ «Ես կարող եմ». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ համընդհանուր ներառման գործընթացն այլընտրանք չունի.
«Ոչ մի ջանք չի կարելի խնայել, միայն թե լսես այս բառերը՝ «Ես կարող եմ»:
Համընդհանուր ներառման գործընթացն այլընտրանք չունի: Դժվար է, բարդությունները շատ են, բայց միասին հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտները: Այս և մյուս «արևները» պետք է լինեն մեր հասարակության լիարժեք անդամ: Այդ մենք է, որ նրանցից շատ բան ունենք սովորելու, օրինակ՝ բարությունը»: