Մադրիդում Հյուսիսային Կորեայի դեսպանատան վրա հարձակվելու կասկածանքով ԱՄՆ ծովային հետեւակը ձերբակալվել է
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են նախկին ծովային հետեւակ Քրիսթոֆեր Էնին, որն այն խմբում էր, որը հարձակվել է Մադրիդում Հյուսիսային Կորեայի դեսպանատան վրա, տեղեկացնում է BBC News-ը՝ հղում կատարելով մի շարք ԶԼՄ-ների։
Տեղեկացվում է, որ Էնը կկանգնի Լոս Անջելեսի դատարանի առջեւ։
«Սա միջադեպի հետ կապված առաջին ձերբակալությունն է, միջադեպը տեղի է ունեցել փետրվարին, Վիետնամում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումից մի քանի օր առաջ»,- նշում է գործակալությունը։
Իր հերթին, Washington Post-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ դաշնային գործակալները նույնպես խուզարկություն են կատարել հարձակվողների խմբի առաջնորդներից Էդրիեն Հոգի տանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին 10 մարդուց բաղկացած խումբը ապօրինի ներխուժել էր Մադրիդում Հյուսիսային Կորեայի դեսպանատան տարածք՝ ներկայանալով որպես «մարդու իրավունքների շարժման անդամներ, որոնք Հյուսիսային Կորեայի ազատագրման ուղիներ են փնտրում»։