Թալինում «Nissan»-ը բախվել է գազատար խողովակին․ տեղի է ունեցել գազի արտահոսք
Ապրիլի 19-ին, ժամը
20:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին
քաղաքի Ձորափնյա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք.
անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan» (վարորդ՝ Ա.Գ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է
եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, խողովակից
տեղի է ունեցել գազի արտահոսք. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: