Հյուսիսային Իռլանդիայում լրագրող է սպանվել
Հյուսիսային Իռլանդիայում գրանցված կրակոցից լրագրող է սպանվել:
Ամերիկյան Mediagazer-ի խմբագիր, 29-ամյա Լայրա Մաքքին սպանվել է այդտեղ
տեղի ունեցող անկարգությունների թեժ պահին ատրճանակից բաց թողնված
կրակոցից, հայտնում են այն լրատվամիջոցից, որտեղ նա աշխատել է:
Նրան հոսպիտալացրել էին, սակայն, ավելի ուշ լրագրողը հիվանդանոցում
մահացել է: Լրագրողի սպանությունն իրավապահները որակել են «ահաբեկչական
գործողություն»: Ներկայում հետաքննություն է ընթանում՝ սպանության
հանգամանքները պարզելու ուղղությամբ։